ԱՄՆ-ը պահանջել է Ռուսաստանից փակել Սան-Ֆրանցիսկոյում գտնվող ռուսական հյուպատոսարանը

September 1, 2017
Միացյալ Նահանգները պահանջել է Ռուսաստանից մինչեւ վաղը փակել Սան-Ֆրանցիսկոյում գտնվող ռուսական հյուպատոսարանը, նաեւ Վաշինգոնում ու Նյու-Յորքում գտնվող առեւտրային ներկայացուցչությունները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ դեռ պետք է ուսումնասիրեն այս որոշումը՝ նախքան պատասխան միջոցառումներ ձեռնարկելը: Ամեն դեպքում՝ Մոսկվայի պատասխանը կոշտ է լինելու:

Լավրովն ընդգծել է, որ պատժամիջոցներով փոխանակվելու այս գործընթացն իրենք չեն սկսել:

Հիշեցնենք, որ ամերիկյան Կոնգրեսը հուլիսին խստացրեց հակառուսական պատժամիջոցները, ինչին ի պատասխան՝ Մոսկվան որոշեց կրճատել Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը: Դրանից հետո Վաշինգտոնն էլ որոշեց ժամանակավորապես դադարեցնել ոչ-ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին:

Սեպտեմբերի 1-ից այդ վիզաների տրամադրումը վերականգնվել է, բայց միայն Մոսկվայում գտնվող ամերիկյան դեսպանատանը: Ռուսաստանի այլ քաղաքներում ծառայությունը չի գործի այնքան ժամանակ, մինչեւ որ Մոսկվան նորից չավելացնի ամերիկացի դիվանագետների թիվը:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը պահանջել է Ռուսաստանից փակել Սան-Ֆրանցիսկոյում գտնվող ռուսական հյուպատոսարանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image