ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել Է ԱՄՆ-ի դրոշները խոնարհել մինչեւ նոյեմբերի 9-ը ի հիշատակ Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում հրաձգության զոհերի:
Թեեւ պաշտոնապես զինված տղամարդու անունը չի հաղորդվում, Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներից շատերը գրում են, որ հարձակվողը Դեւիդ Փատրիկ Քելլին Է, որն ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից:
Սա այդօրինակ ամենաարյունալի միջադեպն Է նահանգի պատմության մեջ, հայտարարել Է Տեխասի նահանգապետը:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Էնն Ստեֆանեկը, Քելլին 5 տարի առաջ ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել Էր իր կնոջ ու երեխայի վրա կատարած հարձակման համար։
Բրիտանական The Daily Mail պարբերականը զրուցել է Դևին Քելիի համադասարանցիների հետ՝ փորձելով մոտավոր պատկերացում կազմել 26 մարդու կյանք խլած ոճրագործի մասին:
Բրիտանական պարբերականի զրուցակիցների մեծ մասը Քելիին բնորոշել են որպես տարօրինակ ու վախի տհաճ զգացողություն առաջացնող երիտասարդի:
«Նա հիմար էր անվանում բոլոր նրանց, ովքեր հավատում էին Աստծուն: Նա շրջապատում յուրային չէր ու աթեիզմի քարոզով էր զբաղված»,-պատմել են համադասարանցիները:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ի դրոշները մինչեւ նոյեմբերի 9-ը կխոնարհվեն՝ ի հիշատակ եկեղեցում հրաձգության զոհերի