Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են անցկացրել հայ, քուրդ և եզդի համայնքների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցին միացել են նաև ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներ:
Մասաչուսեթս նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը, ելույթ ունենալով ցուցարարների առաջ, նշել է, որ Թուրքիայի սահմանադրությունը պետք է պաշտպանի խոսքի, հավաքների ազատությունը, սակայն նախագահ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել և այն օգտագործում է որպես արդարացում՝ քաղաքացիական հասարակության հանդեպ ճնշումներ գործադրելու համար:
Մերիլենդը ներկայացնող կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտեց, որ Էրդողանի դրսևորած ագրեսիվ և ավտորիտար միտումները թույլ չեն տալիս Թուրքիային լուծել իր առջև ծառացած խնդիրնեը:
Ցուցարարների պաստառներին գրված էր՝ «Արտահանձնեք թուրք հանցագործներին», «Պաշտպանել Սահմանադրության թիվ 1 փոփոխությունը (խմբ.- խոսքի ազատությանն առնչվող փոփոխությունը ԱՄՆ սահմանադրությունում)», «Ոչ բռնությանը ԱՄՆ հողում», «Ազատ արձակե′ք Դեմիրթաշին» և այլն:
Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ կոնգրեսականները միացել են Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերի, քրդերի և եզդիների կազմակերպած ցույցին