Իրանը քայլեր կձեռնարկի Վաշինգտոնի պատժամիջոցներին ի պատասխան
July 19, 2017
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը կդիմադրի Միացյալ Նահանգներին եւ քայլեր կձեռնարկի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին ի պատասխան:
Տարբեր պատրվակներով Նահանգների սահմանած պատժամիջոցները, Իրանի նախագահի պնդմամբ, կառուցողական չեն, հակասում են տրամաբանությանը:
Նշենք, որ հուլիսի 18-ին Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրին աջակցող 18 անձանց եւ իրանական կազմակերպություններին «սեւ ցուցակում» ներառելու մասին: