ԱՄՆ-ում հինգ միգրանտ Է զոհվել՝ փորձելով խույս տալ սահմանապահներից
June 18, 2018
ԱՄՆ-ում հինգ անօրինական միգրանտ Է զոհվել՝ փորձելով խույս տալ սահմանապահներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News 4 San Antonio հեռուստաալիքը վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոմեքենան, որտեղ գտնվում Էր 14 մարդ, ներառյալ վարորդը, փորձել Է սահմանապահներից թաքնվել Տեխասի նահանգում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով հինգ անօրինական միգրանտ զոհվել Է, մնացածները վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ վարորդը ԱՄՆ-ի քաղաքացի Է, նա ձերբակալված Է: