ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 5 մարդ է զոհվել․ տուժել են 15 նահանգները
March 3, 2018
ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 5 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևելյան ափամերձ շրջաններում փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, հայտնում է «Известия»-ն:
NBC-ի փոխանցմամբ՝ Ռոդ-Այլենդ և Մերիլենդ նահանգներում մարդիկ մահացել են ծառերի ընկնելու հետևանքով: Փոթորկից տուժել են ԱՄՆ-ի 15 նահանգները, շուրջ 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ 3000-ից ավելի չվերթներ հետաձգվել են:
Բոստոնում էլ հեղեղվել են փողոցները, ինչը տեղական իշխանությունները աննախադեպ են համարում քաղաքի համար:
Մայրաքաղաք Վաշինգտոնում երեկ փակ են եղել դպրոցներն ու պետական հաստատությունները, բազմաթիվ ծառեր են տապալվել:
Streets in downtown Boston are flooded from rain, and from rising water levels in Boston Harbor. The harbor is now at its 3rd highest level in history, and could rise even higher! pic.twitter.com/b4fa8ZJjd1