ԱՄՆ-ում Galaxy Note 7-ի բռնկումից մեքենա է այրվել

September 9, 2016

Հրշեջ ծառայությունը եւ Samsung ընկերությունն սկսել են ԱՄՆ-ում ջիպի այրման հանգամանքների հետաքննությունը, որի պատճառը ենթադրաբար մեքենայի ներսում թողնված Samsung-ի Galaxy Note 7 հեռախոսն է: Այս մասին գրում է 168.am-ը՝ վկայակոչելով ABC News հեռուստաալիքը:

Միջեդեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգի Սենտ Փիթերսբերգ քաղաքում՝ Աշխատանքի օրը (սեպտեմբերի առաջին երկուշաբթի՝ սեպտեմբերի 5): Ավտոմոբիլը պատկանել է տեղի բնակիչներ Նաթան Դոնեչերին եւ նրա կնոջը՝ Լիդիային:

Հրշեջ ծառայության աշխատակիցներն օպերատիվ կերպով հասել են արտակարգ պատահարի վայր եւ մարել կրակը, սակայն ավտոմեքենայի ինտերիերին, գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Լոուրենսի խոսքով՝ անդառնալի վնաս է հասցվել: Բարեբախտաբար, ոչ ոք վնասվածք չի ստացել, հավելել է նա:

Հրդեհը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Samsung-ը հայտարարեց Galaxy Note 7 սարքերի հետկանչման եւ վաճառքների դադարեցման մասին՝ դրանց լիցքավորման ժամանակ բռնկման վերաբերյալ ստացված հաղորդումների պատճառով:

Սեպտեմբերի 8-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությունն օգտատերերին հորդորել է անվտանգության նկատառումներով ինքնաթիռում Galaxy Note 7 չմիացնել՝ սարքի պայթյունի՝ գոյություն ունեցող սպառնալիքի պատճառով:


Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում Galaxy Note 7-ի բռնկումից մեքենա է այրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image