ԱՄՆ ռազմական ինքնաթիռները Սիրիայում հետախուզական թռիչքներ են իրականացրել

April 13, 2018

Առնվազն 7 ամերիկյան ռազմական ինքնաթիռներ (ԱՄՆ ռազմաօդային ուժերի 6 հականավակային-պարեկային P-8A Poseidon, 1-ռադիոէլեկտրոնային հետախուզման EP-3E Aries II), միմյանց փոխարինելով, հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի առափնյա շրջանում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Հմեյնիմ ավիաբազան եւ Տարտուսի նյութատեխնիկական ապահովման պահեստակայանը, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Սիրիայի երկնքում նկատվել է նաեւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Sentinel R.1 ինքնաթիռ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարտուսի նավահանգստից բաց ծով են ուղեւորվել ՌԴ 6 ռազմանավեր։ Ենթադրվում է, որ ռուսական կողմն այդ քայլին դիմել է հավանական հրթիռակոծությունից իր նավերը փրկելու համար։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի՝ Սիրիայում հրթիռներ «դիմավորելուն»։

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ ռազմական ինքնաթիռները Սիրիայում հետախուզական թռիչքներ են իրականացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image