ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագիծ են ներկայացրել

August 2, 2018

ԱՄՆ Սենատորները Կոնգրեսի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Նախաձեռնության համահեղինակներն են Ռոբերտ Մենենդեսը, Լինդսի Գրեմը, Ջոն Մակքեյնը, Կորի Գարդները, Բեն Կարդին, Ջին Շահինը:

Նախագծով առաջարկվում է խստացնել պատժամիջոցները «Ռուսաստանի էներգետիկ և ֆինանսական ոլորտների», «դրա օլիգարխների և պետական ձեռնարկությունների» նկատմամբ:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագիծ են ներկայացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image