Ամփոփվել են փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության արդյունքները
February 13, 2017
Կիրակի երեկոյան ամփոփվել են Հայաստանի փաստաբանների պալատում կայացած խորհրդի անդամների ընտրության արդյունքները: Առավելագույն ձայներ ստացած 12 թեկնածուները, որոնք հիմնականում գործող նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցներն են, իրենց լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:
Ավելի վաղ հայտարարել էինք, որ պալատի խորհրդի ընտրություններն ընթանում են, այսպես ասած, նախկին ու ներկա նախագահների թիմերի միջեւ: 1780 փաստաբաններից ընտրություններին մասնակցել են 1163-ը: