Այսօր լրացավ անվանի դերասան Մհեր Մկրտչյանի 88-ամյակը
July 4, 2018
Այսօր լրանում է անվանի դերասան Մհեր Մկրտչյանի 88-ամյակը: Նա ծնվել է Գյումրիում՝ արմատներով մշեցու ու վանեցու ընտանիքում: Անկրկնելի են Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսները, նրա ասածների մեծ մասը թեւավոր խոսքեր են դարձել: Իսկ նրա խաղացած հայտնի ֆիլմերից են «01-99»-ը, «Տերն ու ծառան», «Եռանկյունի»-ն, «Խոշոր շահում»-ը, «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ»-ը «Բաղդասար աղբարը», «Խաթաբալա»-ն, «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը եւ այլն: