1981 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է Խաղաղության միջազգային օր, որը պետք է նշվեր սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը:
20 տարի անց` 2001-ին, Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց 55/282 բանաձևը, համաձայն որի՝ 2002-ից ի վեր Խաղաղության միջազգային օրը պետք է նշվի յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին` որպես կրակի դադարեցման և բռնությունից հրաժարվելու համընդհանուր օր:
Այդ օրը ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է անում հաստատել 24-ժամյա հրադադար և կեսօրին հայտարարել մեկ րոպե լռություն: