«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հուլիսի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ ՀՀ բոլոր մարզպետարանների, տարբեր համայնքների պաշտոնական կայքերում, արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված:
Նաև կոչ է արվում մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Source: Yerkir Media
Link: Այսօր համապետական շաբաթօրյակ է