«Առաջ ապրիլի 1-ն անվանում էին «խաբելու օր», բայց, քանի որ հիմա բոլոր օրերն են «խաբելու օր», եկեք ապրիլի 1-ը անվանենք «հումորի օր»…
Արամայիս Սահակյան
2006 թ. ՀՀ կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանեց, որ այսուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես «Երգիծանքի և հումորի օր»:
Եվրոպական մի շարք երկրներում Ծիծաղի օրը սկսել են նշել դեռևս 18-րդ դարում։ Այնուհետև անգլիացիների, ֆրանսիացիների, իսպանացիների շնորհիվ այն տարածվել է ամերիկյան գաղութներում, ապա` ամբողջ աշխարհում:
Կա կարծիք, որ Ծիծաղի օրն ի հայտ է եկել այն պատճառով որպեսզի մեղմի բնության գարնանային քմահաճույքները և հնարավորություն տա մարդկանց` խինդ ու ծիծաղով անցկացնել ապրիլյան մերթ ցուրտ, մերթ տաք եղանակը։ Մարդիկ այս օրերին սովորաբար կատակներ էին անում կամ անհեթեթ ու ծիծաղ առաջացնող հանձնարարություններ տալիս միմյանց:
Վարկածներից մեկի համաձայն էլ տոնը սկիզբ է առել Հին Հռոմում, որտեղ փետրվարի կեսին տոնում էին Հիմարների տոնը:
Source: Yerkir Media
Link: Այսօր հումորի և երգիծանքի միջազգային օրն է