Արդեն 25-րդ անգամ համայն հայությունը սեպտեմբերի 2-ը նշում է, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օր: Որի առիթով շնորհավորում ենք մեզ բոլորիս: Եւ իհարկե տեղեկացնում, որ այսօր Դաշնակցությունը հրավիրում է բոլորին մասնակցելու տոնական միջոցառման:
Երեւանում, Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում, ժամը 19:00-ին կմեկնարկի քաղաքական հավաքն՝ ի զորակցություն Արցախի պետականության: Ելույթ կունենա ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ապա տեղի կունենա համերգ, կհնչեն ազգային հեղափոխական երգեր: Մուտքն ազատ է: