Այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են։ Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ ավագանու անդամի արտահերթ ընտրություն:
Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: