Այս տարի ՊՆ-ն ավելի շատ մեքենաներ է ձեռք բերել, քան վերջին տասնամյակում
June 28, 2017
Հունիսի 24-ին վթարված՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ այդ մեքենայի համար թույլատրելի քանակը 20-ն է։ Ավել մարդ չի եղել։ Մեքենան շահագործման ժամկետի մեջ էր։
Ասեմ նաև, որ այս տարի մեր բանակի ավտոպարկի զգալի թարմացում կլինի։ Այն քանակի մեքենաներ ենք ձեռք բերել, որ երևի բանակը վերջին տասնամյակում ձեռք չէր բերել»,- ասաց Վ. Սարգյանը՝ ընդգծելով, որ այդ մեքենաները տրամադրվում են հատկապես առաջնագծի զորամասերին: