Անկախության տոնին Երեւանի որոշ փողոցներում երթեւեկությունը կդադարեցվի

September 20, 2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք հատվածներում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևանի ներքոհիշյալ հատվածներում.

— ժ. 05:00-13:00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը,

— ժ. 05:00-15:00 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը,

— ժ. 10:00-13:00 – Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ սեպտեմբերի 21-ին քաղաքապետարանը հորդորում է տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության Հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։  Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:


Source: Yerkir Media
Link: Անկախության տոնին Երեւանի որոշ փողոցներում երթեւեկությունը կդադարեցվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image