Անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքների սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության  թյուրըմբռնումը՝  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տարածել է պարզաբանում: Նախարարությունը փաստում է, որ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չեն կիրառվելու ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող և Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների (այդ թվում՝ մեքենաների)նկատմամբ։

Source: Yerkir Media
Link: Անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքների սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image