Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում օգոստոսի 5-ին անցկացվեց «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստը» բաղկացած էր երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո ներկայացվեցին հայ դիզայներների նոր հավաքածուները:
Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունեցել «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» պարային համույթը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները: