«Անցումային արդարադատություան արդյունքում դատարանների դատարան չի ստեղծվելու». Արտակ Զեյնալյան

Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն. այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ վարչապետն իր ելույթում ասել էր, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ինքն էլ ուզում է հավելել, որ անցումային արդարադատությունը չի հակասելու կոնվենցիաներով ՀՀ ստանձնած պարտավորություններին, Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու՝ այն լինելու է օրինական և ավելի շատ աջակցող ինչ-որ բան:

Զեյնալյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է նաև, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ, սակայն հարցերը լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը: «Անցումային արդարադատություան արդյունքում դատարանները չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրությունը չի խախտվելու, Հայաստանի՝ միջազգային պարտավորությունները չեն չեղարկվելու, արտակարգ դատարաններ էլ չեն ստեղծվելու: Անցումային արդարադատությունը լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնել»,-ասաց Զեյնալյանը:

Source: Yerkir Media
Link: «Անցումային արդարադատություան արդյունքում դատարանների դատարան չի ստեղծվելու». Արտակ Զեյնալյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image