Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գլխավորել Է Fortune հանդեսի վարկածով մինչեւ 40 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը: Այն հրապարակված Է հրատարակության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Երրորդ տեղում են Չեն Վեյը եւ Ջին Լյուն, որոնք հիմնել են Didi Chuxing չինական տրանսպորտային ընկերությունը։