Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:
ՖԻՖԱ-ի ներկայացրած ցուցակում ընդգրկվել են Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա» Դորտմունդ), Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս»/«Միլան»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Դանիել Կարվախալը («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Պաուլո Դիբալան (Յուվենտուս»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինիեստան («Բարսելոնա»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Մարսելոն («Ռեալ»), Լեոնել Մեսսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Կեյլոր Նավասը («Ռեալ»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Նեյմարը («Բարսելոնա»/ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») և Արտուրո Վիդալը («Բավարիա»):
Լավագույնի ընտրության քվեարկությանը կմասնակցնեն ազգային թիմերի մարզիչները և ավագները, ԶԼՄ ներկայացուցիչները: Այն կմեկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Նույն ժամանակահատվածում կընտրվի նաեւ լավագույն մարզիչը։
Source: Yerkir Media
Link: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները