Աշտարակ-Երևան ճանապարհին ՃՏՊ հետևանքով մեքենա է այրվել
April 26, 2018
Ապրիլի 26-ին՝ ժամը 20:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր: