«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:
Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և երկրորդն է:
Երրորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն է:
Մեր աղյուսակ է վերադարձել և չորրորդ տեղը զբաղեցրել «Խատուտիկի գինի» գիրքը:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդ տեղում է:
Վեցերորդ հորիզոնականում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:
«Աննա Ֆրանկի օրագիրը» մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է:
Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը վերադարձել է և ութերորդն է:
Իններորդ տեղում շվեյցարացի ժամանակակից հեղինակ Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» վեպն է:
Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» գործը:
Source: Yerkir Media
Link: «Ապրած և չապրած տարիներ» գիրքը դարձյալ ամենավաճառվածն է