«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:
Իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել և երկրորդ տեղն է զբաղեցրել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը:
Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:
«Աննա Ֆրանկի օրագիրը» այս շաբաթ չորրորդն է:
Հինգերորդ հորիզոնականում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:
Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը զիջել է իր դիրքերը և վեցերորդն է:
Մեր ցանկ է վերադարձել և յոթերորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:
Ութերորդ հորիզոնականում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը իններորդն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը:
Source: Yerkir Media
Link: «Ապրած և չապրած տարիներ»-ը՝ առաջին հորիզոնականում