Ապրիլյան պատերազմի մասնակիցներն այցելել էին «Բազե»

August 28, 2017

Օգոստոսի 27-ին ավարտվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ 15-ամյա «Բազեի» փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցելել էին նաև Ապրիլյան պատերազմի մասնակից, ինչպես նաև հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխած, մարտական գործողություններում իրենց լավագույնս դրսևորած տղաները։ Վերջիններս մեկ ամբողջ օր անցկացրին հավաքում՝ ծանոթանալով «Բազեի» առօրյայի, մասնակիցների հետ։ Հավաքի մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին մերօրյա հերոսներին, զրույցներ ունեցան նրանց հետ։

Մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթների արդյունքում «Բազե-2017»-ի հաղթող ճանաչվեց Նարնջագույն ճակատը։ Երկրորդ հորիզոնականում էր Կարմիր ճակատը, երրորդում՝ Կապույտ։

Մրցույթներում առավելագույն միավորներ հավաքեց և լավագույն ջոկատ ճանաչվեց Երևանը ներկայացնող ջոկատը։

Source: Yerkir Media
Link: Ապրիլյան պատերազմի մասնակիցներն այցելել էին «Բազե»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image