Առանձին հատվածներում սպասվում է մինչեւ +42 աստիճան տաքություն

August 7, 2017

Օգոստոսի 8-ից 12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39-ից +41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երեւանում օգոստոսի 8-ին գիշերը սպասվում է 25-ից 27, ցերեկը՝ 40-ից 41, երեկոյան՝ 37-ից 38 աստիճան տաքություն։

Source: Yerkir Media
Link: Առանձին հատվածներում սպասվում է մինչեւ +42 աստիճան տաքություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image