Switz ժամացույցների խանութ-սրահում նշվեց Շվեյցարիայի Ազգային Օրը
August 7, 2017
Շուրջ 5 տարի Հայաստանում գործող Switz շվեյցարական ժամացույցների խանութ-սրահը օգոստոսի 5-ին հանդիսավոր միջոցառմամբ նշանավորեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Օրը:
Երեկոյին ներկա էր Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը: Տիկնոջ հետ միասին աշխատակիցների ուղեկցությամբ նա շրջեց խանութում, ծանոթացավ ժամացույցներին, ապա կտրեց խորհրդանշական տորթը: Դեսպանին տպավորել էր այն, թե ինչպես են Հայաստանում ներկայացվում շվեյցարական ժամացույցները: Նա համաձայնեց, որ սա Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ժամագործության ոլորտում լավ համագործակցության վկայությունն է:
Նա շեշտեց, որ հայերը եւ շվեյցարացիները շատ ընդհանրություններ ունեն. նրանք լավ արհեստավորներ են, լավ ժամագործներ ու առեւտրականներ եւ, ոչ պակաս կարեւոր է, ունեն գեղեցկության եւ ճաշակի զգացողություն: