Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայս մականունով, այսօր ինքնակամ ԱԱԾ է ներկայացել եւ հանձնել անօրինական պահվող վերջին զենքը՝ իր մականվան պատճառ դարձած գերմանական արտադրության պատմական «Շմայսեռ» տեսակի ինքնաձիգը։ Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին:
Հիմնավորել է, թե պատահաբար է հիշել դրա մասին ու շտապել Ազգային Անվտանգության ծառայություն։ Նա հավելել է, որ ուզում է այլեւս «մաքուր ապրել», միաժամանակ կոչ է արել անօրինական զենք ունեցողներին հետեւել իր օրինակին ու հանգիստ քնել: