Առնվազն 44 մարդ Է զոհվել Վիետնամում մոլեգնող թայֆունից

November 6, 2017

Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք Է խլել, եւս 19 մարդ անհայտ կորած Է համարվում:

Հորդառատ անձրեւների եւ դրանց առաջացրած վարարումների հետեւանքով հեղեղվել կամ վնասվել են ավելի քան 40 հազար բնակելի շենքեր: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իր բնակատեղին: Տարերքը բազմաթիվ շրջաններ զրկել Է ԷլեկտրաԷներգիայից ու արտաքին աշխարհի հետ կապից, այնտեղ ողողված են մնում ավելի քան 40 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր:

Ջրի տակ Է հայտնվել այն երկաթուղու 30-կիլոմետրանոց հատվածը, որը կապում Է երկրի հյուսիսն ու հարավը։

 

 

Source: Yerkir Media
Link: Առնվազն 44 մարդ Է զոհվել Վիետնամում մոլեգնող թայֆունից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image