Առողջապահության ոլորտին բյուջետային հատկացումները նվազել են շուրջ 5.8 միլիարդ դրամով

November 6, 2017

Առողջապահության ոլորտին 2018թ. պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 80.1 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում՝  ՀՀ 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Դա բացարձակ թվով շուրջ 5.8 միլիարդ դրամով պակաս է 2017թ. հատկացումից: Սակայն ցանկանում եմ նշել, որ սա չի նշանակում, որ շահառուներին մատուցվող ծառայությունները կվատթարացվեն: Հակառակը՝ կա համոզմունք, որ հնարավոր է ավելի փոքր բյուջեով շատ ավելի լավ արդյունքների հասնել»,- ասել է Ջանջուղազյանը:

Հիվանդանոցային ծառայությունների համար կհատկացվի 30.1 միլիարդ դրամ, արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված բյուջեն կազմում է 24.5 միլիարդ դրամ:

Source: Yerkir Media
Link: Առողջապահության ոլորտին բյուջետային հատկացումները նվազել են շուրջ 5.8 միլիարդ դրամով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image