Աստղագետները հայտնաբերել են չափազանց մեծ Էկզոմոլորակ

November 1, 2017

Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Չիլիի աստղագետները հայտնաբերել են չափազանց մեծ Էկզոմոլորակ, որի գոյությունը հակասում է այդ երկնային մարմինների կազմավորման ընդունված մոդելներին:

Նոր Էկզոմոլորակի տրամագիծը կիսով չափ փոքր է այն լուսատուի տրամագծից, որի շուրջը դա պտտվում է եւ հենց այդ հանգամանքն էլ հայտնաբերված երկնային մարմինը դարձնում է Տիեզերքում ամենախոշորը գիտնականներին հայտնի երկնային մարմիններից:

Էկզոմոլորակը գտնվում Է Արեգակից 600 լուսային տարի հեռավորության վրա: Իր չափերով համեմատելի Է Յուպիտերի հետ, բայց մոտավորապես 20 տոկոսով թեթեւ Է դրանից: Աստղի եւ երկնային մարմնի միջեւ հեռավորությունը 33 անգամ փոքր է, քան Արեգակի եւ Երկրի միջեւ, այնտեղ տարին տեւում Է ընդամենը 2,5 օր:

Source: Yerkir Media
Link: Աստղագետները հայտնաբերել են չափազանց մեծ Էկզոմոլորակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image