Ավանում 4 ընտրատարածքներում հոսանք չկա, անջատված է

April 2, 2017

yerkir.am—  Ավանում 4 ընտրատարածքներում՝ 1/1, ½, 1/3, ¼, ժամը 20:00-ից հոսանքները անջատել են:

Մեր թղթակիցը նշում է, 1/1 եւ ½ ընտրատեղամասերում դեռ հոսանքները չեն միացրել: Ուշագրավ է, որ հարակից բոլոր շենքերը հոսանք ունեն: «Ելք» -ի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը մեր թղթակցին պատմել է, որ իրենց վստահված անձը քվեատուփի մոտ փորձում է այն հսկել, որպեսզի լցոնումներ չարվեն: Ուշագրավ է, որ երբ մեր թղթակիցը մոտեցել է ընտրատեղամասերի պատուհաններին, դրսում ծառայություն իրականացնող ոստիկանը հորդորել է, որ ներսից փակեն պատուհանները:Նշենք, որ Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կատաղի պայքար է գնում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի՝ Ռոբերտ Սարգսյանի եւ ԴԱՀԿ նախկին պետ, բանան ներկրող Միհրան Պողոսյանի միջեւ:

Source: Yerkir Media
Link: Ավանում 4 ընտրատարածքներում հոսանք չկա, անջատված է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image