Ավարտվեց Կարեն Ասրյանի անվան շախմատի հուշամրցաշարը
June 30, 2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում:
Ջերմուկ քաղաքում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Հայկ Մատիրոսյանը չկրեց ոչ մի պարտություն և 9 հնարավորից հավաքելով 7 միավոր դարձավ մրցաշարի հաղթող:
2-րդ հորիզոնականը զբաղեցրեց հնդիկ Սեթուրամանը, իսկ եռյակի վերջում Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ էր Սասիկիրան Կրիշնան: