Ավարտվեց Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ կողմերը համաձայնության չեկան

Ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Նախատեսվածի նման կողմերը ժամը 10:00-ին եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել է ոչ թե երկխոսության, այլ քննարկելու՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ու իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները։

Սերժ Սարգսյանը ի պատասխան ասաց, որ դա բանակցություն չէ, դա ուլտիմատում է, շանտաժ․ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ինձ մնում է խորհուրդ տալ որ գաք օրինական դաշտ ու ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է»։

Փաշինյանը հստակեցրեց, որ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների լեզվով: «Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը։ Այն այնպիսին  չէ, ինչպիսին 15-20 օր առաջ։ ՀՀ-ում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»։

«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած կուսակցությունը իրավունք չունի խոսելու»,- պատասխանեց վարչապետը ու հեռացավ։

«Նա պետք է անհապաղ, հենց այսօր հրաժարական տա»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ժողովրդին կոչ արեց կրկնակի թափով շարունակել անհնազանդության գործողությունները ու այսօր ժամը 19։00-ին կրկին հանրահավաք հրավիրեց։

Source: Yerkir Media
Link: Ավարտվեց Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ կողմերը համաձայնության չեկան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image