2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը հաշված օրեր են մնացել, իսկ դրան նախորդում է հատուկ միջոցառումների շարքը: Մասնակցելու է նաեւ 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան այս տարի Հայաստանում է կնոջ հետ:
Սուդանում հազարավոր կյանքեր փրկած մարդը շարունակում է իր գործունեությունը, եւ որպես «Ավրորայի» դափնեկիր իրեն նվիրաբերած գումարով այս 12 ամիսների ընթացքում կարողացել է օգնել 3 կազմակեպությունների, որոնք մարդասիրական ծրագրեր են իրականացնում: Այս օրերին էլ Հայաստանում ու Արցախում նրա մասնակցությամբ միջոցառումները, իհարկե, ուշադրության կենտրոնում են: