Արամ Ա-ն ընդունել է «ՔՊ» կուսակցության պատգամավորներին

August 12, 2018

Անցնող երկու օրերի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն երկու առիթներով ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանին, Լենա Նազարյանին ու Հրաչյա Հակոբյանին։

Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության պաշտոնական կայքէջից՝ հանդիպման ընթացքում պատգամավորները խորհրդակցություններ են ունեցել Հայաստանի ներկա կացությանն առնչված հարցերի շուրջ։

Պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նորին Սրբությունը հերթական անգամ ողջունել է Փաշինյանի կատարած աշխատանքը՝ Հայաստանում օրենքի գերակայությունը հաստատելու և ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Հայրապետը միաժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Սփյուռքի գործակցության կենսական կարևորությանը՝ շեշտելով Սփյուռքի առանցքային դերը Հայաստանի ու Արցախի առավել ծաղկման ու հզորացման աշխատանքներում։

Source: Yerkir Media
Link: Արամ Ա-ն ընդունել է «ՔՊ» կուսակցության պատգամավորներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image