Արամ Գուրզադյանը լավագույնն է ճանաչվել համառուսաստանյան մրցույթում

Ռուս գիտնականները Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանին հանճար են համարում: Նա լավագույնն է ճանաչվել վերջերս Նիժնի Նովգորոդում կայացած ուսանողների եւ ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքների համառուսաստանյան մրցույթում: Այն անցկացվել է սեպտեմբերի 12-14-ը Ռուսաստանի Կրթության եւ գիտության նախարարության կազմակերպած «Ապագայի գիտությունը երիտասարդների գիտությունն է» խորագրով համաժողովում:

Հայ ուսանողների հրապարկումները մրցույթի լավագույն աշխատանքների ցանկում են ընդգրկվել, բայց Արամը լավագույնն է ճանաչվել «Ֆիզիկա եւ աստղագիտություն» բաժնում՝ իր «Գերտարածությունն ու գլոբալ կայունությունը հարաբերականության ընդհանուր տեսության մեջ» աշխատանքով:

«Ես հիմա զբաղվում եմ հարաբերականության տեսությամբ եւ տիեզերքն ուսումնասիրելով: Մենք առաջ ենք քաշել այսպես ասած «գերտարածություն» հասկացությունը եւ տիեզերքի էվոլյուցիայի գնահատումը: Դա կօգնի հասկանալ՝ ուր է գնում տիեզերը եւ ինչպիսինը կարող է լինել հեռավոր ապագայում»,- մանրամասնել է Արամ Գուրզադյանը։

Նշենք, որ այժմ նա զուգահեռաբար սովորում է եւ Հայ-ռուսական, եւ Քեմբրիջի համալսարաններում: Արամը ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս-աստղագետ Գրիգոր Գուրզադյանի թոռն է:

Source: Yerkir Media
Link: Արամ Գուրզադյանը լավագույնն է ճանաչվել համառուսաստանյան մրցույթում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image