Արարատի մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձանագրել. մարզպետ

March 17, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 442.4 մլն դրամով: Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի:

Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: Արարատի մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձանագրել. մարզպետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image