Արարատ լեռից բերված հողով տնկվեց ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված ծառը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ մի շարք նշանակալի արարողություններով: Հուշահամալիրում նախ վեր բարձրացավ Հայ մարմանակրթական ընդհանուր միության դրոշը : Նշականալի արարողությանը ներկա էին աշխարհի տարբեր երկրներից սկաուտական խմբեր, խմբավարներ, հոգեւորականներ, հոմենեթմենական պատվիրակություն՝ աշխարհի 28 երկրներից:

Եղեռնի զոհերի հիշատակի պուրակում տնկվեց եղեւնի՝ Անթիլիասից, Փարիզից, Պոլսից եւ Արարատի սուրբ գագաթից բերված ու միախառնված հողով: Այնուհետեւ ծաղիկներ խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակին եւ անմար կրակին միաձուլվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիրների շիրիմներից բերված կրակները:

Մանրամասները՝ Վարդուհի Մանուկյանի տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Արարատ լեռից բերված հողով տնկվեց ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված ծառը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image