Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ջրահեղձ է եղել 15 տարեկան Գեղամ Գալոյանը, ով, նախնական տվյալներով, լողալու նպատակով մտել է Արգիճի գետը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 16.52 րոպեին Արգիճի գետ է ընկել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 15 տարեկան տղա, ում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ժամը 18.34-ին փրկարարներին հաջողվել է գտնել Գեղամ Գալոյանի մարմինը եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: