Արթիկում վնասված շենքի խնդրի կարգավորման համար մի քանի տարբերակներ են քննարկվում
June 26, 2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետի տեղակալների, քաղաքաշինության վարչության պետի, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի ուղեկցությամբ հունիսի 26-ին կրկին այցելել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենք, հանդիպել բնակիչների հետ:
Մարզպետը նշել է, որ այն բնակիչները, ովքեր բնակության այլ վայր տեղափոխվելու խնդիր ունեն, նրանց բնակվարձի գումարը կտրամադրի մարզպետարանը մինչև խնդրի վերջնական լուծումը: Իսկ խնդրի կարգավորման համար մի քանի տարբերակներ արդեն իսկ քննարկվում են:
Շենքն ունի 12 բնակարան, որոնցից 5-ը` մեկ սենյականոց, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնակարան 3 սենյականոց է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 22-ին քարաթափվել էր Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը: Գիշերը բնակիչները տարհանվել էին: