Արթուր Բաղդասարյան՝ ընտրույթուն կատարեք ո′չ թե անձնական շահերից, այլ՝ հանուն երկրի ապագայի
March 7, 2017
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Արմավիր քաղաքի ընտրողների հետ: Նա կոչ է արել ընտրույթուն կատարել ոչ թե անձնական շահերից, այլ՝ հանուն երկրի ապագայի: Կուսակցության անդամները ներկայացրել են կուսակցության սոցիալական ծրագրերը, նշելով, որ դրա մեջ մեծ տեղ են հատկացրել երիտասարդ ընտանիքներին: «Հայկական վերածնունդ» կշարունակի այցելությունները հանրապետության մարզեր:
«Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա օգտվել հիպոթեքային վարկի հնարավորություններից, որ կարողանա ունենալ իր տունը: Մենք ցանկանում ենք, որ այդ վարկերը տրվեն առանց կանխավճարի եւ շատ ցածր տոկոսադրույքով»,- ասել էՀեղինե Բիշարյանը: