Արծվանիստի տներից մեկում պայթյունի հետեւանքով պատ է փլուզվել
February 15, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 08։30-ի սահմաններում Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հիվանդանոց է տեղափոխվել նշված տան բնակչուհի, 61-մյա Անահիտ Շուքուրյանը, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։
Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան Ա. Շուքուրյանը փորձել է սուրճ պատրաստել և գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։