Արծվիկ Մինասյանն ընդունել է «Ամառային դպրոց»-ի աշակերտներին

July 24, 2017

ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է մայրաքաղաքի մի շարք ավագ  դպրոցների աշակերտների, որոնք ամառային հանգիստը համադրելով ուսումնառության հետ`  «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ  միավորվել են «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում:

ՀՀ բնապահպանության նախարարը ողջունել է նման ուսուցողական այցերի նախաձեռնությունը, հանգամանալից  ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթները, ինչպես նաև պատասխանել երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են թե նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, թե անձնապես՝  նախարարին:  Հարցերի շրջանակը բավականին լայն է եղել, երիտասարդները հարցեր են ուղղել  «Կանաչ էկոնոմիկա» ծրագրի, Երևանի բուսաբանական այգու, ոլորտում իրականացվող բարեփոխումների, էկոկրթության և  մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացնելով քաղաքացիական հասարակության հետ նախարարության աշխատանքը՝ Արծվիկ Մինասյանը հորդորել է լինել պատասխանատու քաղաքացի, սիրել բնությունն ու հայկական յուրօրինակ բնաշխարհը:

Անդրադառնալով պատանիների նախարարության հետ համատեղ աշխատանքի հնարավորությանը՝ նախարարն առաջարկել է մասնակցություն ունենալ Գոշ լճի շրջակայքում օգոստոսի 5-ին նախատեսվող շաբաթօրյակին, ինչին աշակերտները արձագանքել են մեծ ոգևորությամբ:

Source: Yerkir Media
Link: Արծվիկ Մինասյանն ընդունել է «Ամառային դպրոց»-ի աշակերտներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image