Այսօր մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը: ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ պետական կառավարման համակարգը հիմնովին վերանայելու անհրաժեշտություն կա:
«Մեր համար սկզբունքային նշանակություն ունի, մեր առաջնահերթությունների մեջ է այն, որ պետական ծառայողը պետք է վստահ լինի` վարձատրությունը, որը տրվում է իրեն, ապահովելու է թե իր սոցիալական, թե իր պարտականությունների լիարժեք իրականացման ֆինանսավորումը, որպեսզի նրա մոտ չդրսևորվեն կոռուպցիոն այս կամ այն դրսևորումները: Այս հենքի վրա է, որ մենք առաջարկում ենք հակակոռուպցիոն այնպիսի մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության տարբեր շերտերի, ընդդիմության ակտիվ մասնակցությունը: Մենք առաջարկում ենք պետական ծառայության այնպիսի սկզբունքներ, որոնք հիմնված են հայրենասիրության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` ՀՅԴ-ն հասնելու է նրան, որ երկրի բնական ռեսուրսները` հողը, ջուրը, ընդերքը, մթնոլորտը, կեդանական ու բուսական աշխարհը որպես ժողովրդի սեփականություն, ծառայեն հենց ժողովրդին ու քաղաքացուն:
Source: Yerkir Media
Link: Արծվիկ Մինասյան. «Առաջարկում ենք արժանավայել վարձատրություն պետական ծառայողներին»