Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

June 22, 2018

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև` Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:

Արմավիրի մարզպետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին` ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին, իր սեփական դիմումի համաձայն, քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

Source: Yerkir Media
Link: Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image