Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը
June 22, 2018
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները մինչև հոկտեմբերի 1-ը կկատարի թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը:
Ինչպես տեղեկացնում են թատրոնի մամուլի ծառայությունից, հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը թատրոն է այցելել, հանդիպել ստեղծագործական և դերասանական կազմերի հետ:
Մամուլի ծառայության պաշտոնական հայտարարություն մեջ նշվում է. «Հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Քննարկումների ու ելույթների արդյունքում որոշում կայացվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին` մինչև հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև կանցկացվեն ծրագրերի քննարկումներ և գեղարվեստական ղեկավարի ընտրություն»:
Կ. Ս. Ստանիսլավսկուանվանռուսականդրամատիկականթատրոնիերկարամյագեղարվեստականղեկավար, ՀԽՍՀժողովրդականարտիստԱլեքսանդրԳրիգորյանիմահիցհետոթափուրտեղիհամարպայքարումենԱլեքսանդրԳրիգորյանիդուստր, բեմադրիչՆորաԳրիգորյանըևթատրոնիդերասանՀՀժողովրդականարտիստՌոբերտՀակոբյանը: