Արմավիրում ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների սցենարով վարժանքներ են անցկացվել

October 2, 2017

ՀՀ Արմավիրի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և/կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով:

Ուսումնավարժության նպատակներն էին ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները:

Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ից ահազանգ էր ստացվել, որ տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից, ապա տեղի էր ունեցել ՀԱԷԿ-ի նախագծային վթար: Նորավան գյուղի բնակիչներից ոմանք վթարի ազդարարման պահին գտնվել էին հողատարածքներում, իսկ Արմավիր քաղաքում արձանագրվել էին գողության դեպքեր: Ծանրաբեռնվածության պատճառով փլուզվել էր Հացիկ և Մյասնիկյան գյուղական համայնքների միջև գտնվող կամուրջը:

Իրականացվել է բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանում և տարհանման երթուղում և բնակավայրերում հասարակական կարգի պահպանության ապահովում:

Տարհանված բնակիչները պատսպարվել են սեփական առանձնատների նկուղներում, որոնք հարմարեցված էին 2-3 օր պատսպարվելու համար: Նկուղներն ապահովվել էին ջրով, սննդով, սեղանով, նստարաններով, ժամանակավոր քնելատեղերով, անկողնային պարագաներով: Պատսպարվողներն իրենց հետ վերցրել էին անհրաժեշտ տաք հագուստեղեն, փաստաթղթերը և դպրոցի հատկացրած հակագազերը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ուսումնավարժության արդյունքները՝ առաջարկներ են ներկայացվել մարզի ծառայությունների և գյուղական համայնքների ՀԱԷԿ-ի վթարի դեպքում գործողությունների պլանների լրամշակման և բնակավայրերի ազդարարման համակարգերի վերազինման վերաբերյալ:

Source: Yerkir Media
Link: Արմավիրում ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների սցենարով վարժանքներ են անցկացվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image